10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, որում նշել է, որ Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Նյու Յորքում վերջերս տեղի ունեցած հանդիպումն ու աջակցություն ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։

Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկա հարցերում»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ