12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․

«Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում:
Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության ոլորտներում:
Նախօրեին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկայում այդ շրջաններում նոր հիդրոկայանների, ջրի գործարանի, բակարանաշինության և մի շարք այլ ծրագրերի իրականացման արդյունքում 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրվելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ