Ղարաբաղյան կարգավորման խնդիրը կտրուկ բարդացել է (տեսանյութ)
«Արցախը միշտ եղել է համաշխարհային օգտագործման գործիք սկսած այն պահից, երբ մենք ասում ենք արցախյան խնդիր»,-այս տեսակետն ունի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա բացատրեց իր այդ մոտեցումը՝ նշելով, որ կոնֆլիկտն առաջացել է Արցախից դուրս, և այն կարելի է համարել ադրբեջանական, սումգաիթյան, բայց ոչ ղարաբաղյան «Այսօր պետք է իմանանք մի բան, որ այս տարածքում անընդհատ հրահրվում է պատերազմ»,-:
Ինչ վերաբերում է ադրբեջանական «լվացքատուն» հայտնի սկանդալին, որի միջոցով հայտնի դարձավ, որ ադրբեջանցիկները կաշառել են մի շարք եվրոպական գործիչների, ապա Մանուչարյանը նկատեց, որ բոլորը դա վաղուց գիտեին, այլ հարց, թե ինչու հենց հիմա դա դարձավ հրապարակային: Պատասխանն, ըստ բանախոսի, այն է, որ Իլհամ Ալիևը հիմա չի անում այն, ինչ Եվրոպան է հրահրում: «Իլհամը չի կատարում համաշխարհայի կառավարման ատյանների պահանջը՝ Արցախում պատերազմ սկսելու, որովհետև եռյակը՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա պահանջում է պատերազմ չսկսել: Արցախյան պատերազմը ամենահեշտ ձևն է պայթեցնելու հայ-թուրք-իրանական ալյանսը, որն այսօր տարածաշրջանում ելնելով սեփական շահերից՝ հաստատում է խաղաղություն: Նրանք ցանկանում են պատերազմից դուրս գալ, քանի որ պատերազմների շարունակությունը պայթեցնելու են իրենք»,-ասաց նա և նշեց, որ այս երեք պետություններն աշխատոմ են՝ Կովկասը չպայթի, քանի որ արցախյան պատերազմի դեպքում երեքն էլ միջամտելու են:
«Մի կողմից կարգավորման խնդիրը կտրուկ բարդացել է այն իմաստով, որ այն համաշխարհային կառավարման գործիքի է վերածվել, մյուս կողմից մեզ համար ինչ-որ իմաստով բարենպաստ վիճակ է ստեղծվել, քանի որ ամենաազդիկ ուժերը տարածաշրջանում շահագրգռված են, որ այստեղ լինի խաղաղություն»,-եզրափակեց նա: