15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջան. Վերահսկողական տոտալ միջոցառումներ սոցիալական մեդիայում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռազմական դրության մասին» նոր օրենքի նախագիծը Այն մի շարք փոփոխություններ է նախատեսում. այսուհետև խորհրդարանի կողմից արտակարգ ռեժիմ մտցնելու որոշում նախկին 72 ժամվա փոխարեն պետք է ընդունվի 48 ժամվա ընթացքում, այսինքն՝ ըստ էության, որոշումների կայացման օպերատիվության խնդիր է լուծվում: Ռազմական դրության ժամանակ […]

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինին

Բելառուսից Ադրբեջան արտահանձված բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նշվում է նաեւ, որ ավելի ուշ Լապշինը բուժզննում է անցել։  

Բաքուն պատրաստ է մասնակցել Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․ Մամեդյարով

Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ի հետ հարցազրույցում։ Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում եւ ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։ «Հանդիպման գաղափարը հնչեց, երբ դեռ ես Մոսկվայում էի։ Սերգեյ Լավրովը առաջարկեց եռակողմ հանդիպում անցկացնել։ Ես էլ ասացի՝ խնդրեմ, […]

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր երկրի գլխավոր դատախազությանը հղում անելով։ ՌԴ դեսպանության լրատվության պատասխանատու Դենիս Ապաշկինը հայտնել է, որ Լապշինին փաստաբան են հատկացվել: «Հեռախոսով զանգահարելու հնարավորություն է տրվել, իրեն նորմալ է զգում»,- ասել է նա: Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել […]

Ցավոք

Ահա այս գաղափարախոսությունն է, որ վաղուց ի վեր քարոզվում է Ադրբեջանի կողմից և բորոտության նման վարակել է անգամ մեր դաշնակից պետությանը: Արդյո՞ք արժան է այդպիսի մտածելակերպ ունեցող պետության ղեկավարը համարվելու դաշնակից: Թերևս նա արժանի է ապրելու այնպես, ինչպես ապրում է՝ մեղմ ասած անօրինական կամ ինչպես ընդունված է ասել միապետի կարգավիճակով: Իսկ այդ նույն դիկտատորը տուրք […]

Ադրբեջանը գործի է դրել ծանր հրետանին

Այսօր արդեն առիթ ունեցել էի անդրադառնալու շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Ադրբեջանը զերծ էր մնում ԵԱՀԿ առաքելությանը մարտական հենակետեր բարձրացնել, որովհետև առաջնագծի տարբեր ուղղություններով զորքերի տեղաշարժեր է իրականացնում, դիպուկահար խմբերն ու դիվերսիոն հետախուզական խմբերը սադրանքների նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Բնականաբար այդ […]

Ալիեւն այսօր կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահին․ իրավապաշտպանները վրդովված են

Այսօր՝ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի քննարկի գործընկերության մասին նոր համաձայնագիրը։ Սա առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքը, որոնք քննադատում են Բաքվին մարդու իրավունքների խախտման համար, գրում է inopressa.ru-ն՝ Politico-ին հղումով։ Politico-ն նամակ է ուսումնասիրել, որում 76 հասարակական կազմակերպություններ Եվրահանձնաժողովին կոչ են արել «օգտագործել բարձրագույն մակարդակի վրա ծրագրված այդ այցը, որպեսզի […]

Գերի ընկածը Ադրբեջանի ԶՈՒ-ում չէ․ հրաժարվում են իրենց գերուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ղարաբաղում գերի վերցված Էլնուր Հյուսեին Զադեն երկրի զինվաշ ուժերի շարքում չէ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ զինծառայողը պարբերաբար խախտել է կարգապահությունը, դասալիք է դարձել ու արդյունքում հեռացվել է զինված ուժերից։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

Արտակարգ դեպք Ադրբեջանում

Ադրբեջանի շրջաններից մեկի ոստիկանապետի որդու նշանդրեքը կամակոր հարսնացուի հետ վերածվել տրագիկոմեդիայի։ Vesti.Az-ին հայտնում է, որ Աղջաբեդի քաղաքում տեղի ոստիկանապետի որդու հարսնացուն իր սիրեցյալի հետ փախել է։  Փեսացուի հայրը  օգնության համար դիմել է հարևան շրջանի ոստիկանապետին ու ոստիկանությունն օղակել է «առևանգողի» տունը։  Ավելի ուշ հարսնացուն՝ Գյունայ Մամեդովան, հրապարակել է տեսաուղերձ։ Նա պատմել է, որ փախել է […]

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաեւ Արցախում

Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք): Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի