Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում

Երգիչ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավարի պաշտոնում, գրում է Интерфакс-ը: Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան, սակայն նրա ղեկավարման ժամկետը լրանում է: Նշվում է, որ մինչև ապրիլի 1-ը հայտնի կդառնան նաեւ մյուս թեկնածուների անունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրությունները կկայանան 2017թ. աշնանը։