26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել». ՌԴ գեներալի հայտարարությունը

Բաքվում է գտնվում Ռուսաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար, Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ,ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենի,ՌԴ հերոս, ՌԴ բանակի գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին և մի քանի ուշագրավ հայտատարություններ արել:

Տրուբնիկովը նախազգուշացրել է ադրբեջանցիներին,որ եթե Արցախում կրկին պատերազմ սանձազերծեն,ապա կարող են նոր տարածքներ կորցնել:

Ռուսաստանցի դիվանագետը նաև հիշեցրել է Բաքվին,որ բացի ազերի փախստականներից,որոնց մասին շատ են սիրում թմբկահարել Ադրբեջանում,կան նաև Ադրբեջանը լքաց հայեր,որոնց հարցը ևս պետք է լուծում ստանա:

Հիշեցնեմ,որ Ադրբեջանը լքած 350 հազար հայերի մասին Բաքվում բացարձակ չեն սիրում հիշատակել…
Տրուբնիկովը նաև հիշել է 2000 թ-ի սկզբին Քի Ուեսթում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) տեղի ունեցած Քոչարյան-Ալիև բանակցությունների մանրամասները և ևս մեկ անգամ ադրբեջանցիներին հիշեցրել,որ հենց Բաքվի դիրքորոշման պատճատով էր,որ դրանք կյաքնի չկոչվեցին:

Ի դեպ,Տրուբնիկովը հարցազրույցում հիշել է,թե ինչպես է Քի Ուեսթյան բանակցություններից հետո,արդեն Բաքվում Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիևը զայրացել նրանց՝Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների վրա,որ այդպիսի փաստաթուղթ են պատրաստել և հրամցրել իրեն…Համոըզված եմ,որ նախկին խորհրդային ՊԱԿ-ի աշխատաից Տրուբնիկովը շատ լավ հասկացել է,որ իր գործընկեր Հեյդար Ալիևն իրեն միամիտի տեղ դնելով փորձել է չքմեղանալ ադրբեջանցիների աչքում և “Քի Ուեսթյան մղքերը” բարդել համանախագահների վրա:

Տրուբնիկովը Ադրբեջանին հասկացրել է,որ Արցախյան հիմնախնդիրը ունի մեկ լուծում՝երկուստեք փոխզիջումների միջոցով…Այն ինչ հիմա առաջ են տանում Բաքվում ուտոպիա է,և հայերը միակողմանի զիջումների չեն գնա…Անդրադանռալով չարչարքված ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված իրրև թե 4 հակահայկական բանաձևերին և Հայաստանի կողմից դրնաց չիրականացմանը,Տրուբնիկովն ասել է.”Կան տասնյակ,եթե չասեմ հարյուրավոր այդպիսի բանաձևեր,որոնք տասնյակ տարիներով մնում են թղթի վրա…”:

Հիշեցնեմ,որ Վ,Տրուբնիկովը անցյալ տարի հոկտեմբերին նույնաբովանդակ հարցազրույց էր տվել baltnews.lv-ին,որը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում:

Հ.Գ.Համոզված եմ,որ այս հարցազրույցը ևս մեծ իրարանցում է առաջացնելու մեր արևելյան հարևանների մոտ…Վառ ապացույցը,ոչ միայն պատերազմի դեպքում նոր տարածքների կորստի մասին Տրուբնիկովի նախազգուշացումն էր,այլև ան որ ընդամենը մեկ ժամվա ընթացքում ազերիական կայքը արդեն երկու ագամ փոխել է Տրուբնիկովի հարցազրույցի վերնագիրը…Չեն կողմնորոշվում Իլհամ Ալիևի խղճուկ գրչակները,թե ինչպես այս ամենը ներկայացնել ազերի հասարակությանը,որին մինչև հիմա համոզում են,որ ազերիների հայր Հեյդար բաբան անսխալ մարդ է եղել…

 Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ