15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Համանախագահները կմեկնեն Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ պատրաստվում են մեկնել  Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ասել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Նա ասել է, որ այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովը հայտնել է նաեւ, որ Հայաստան այցը նախատեսվում է այլ անգամ:

Էրդողանը ԼՂ կարգավորման հարցով դիմում է Իսլամական աշխարհին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Թուրքական «f5haber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին: Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել: Ըստ […]

Ադրբեջանը Պակիստանի հետ զենքի ներկրման պայմանավորվածություն ունի

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ փետրվարի 28-ին Պակիստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հհամաձայնության են հասել Ադրբեջանին Պակիստանի արտադրության զենքեր տրամադրելու շուրջ: Սակայն Պակիստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նման բան չի հիշատակվում, տեղեկացնում է razm.info-ն: Նշենք, որ Ալիևը Պակիստանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար: Այդ շրջանակներում հանդիպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Պակիստանի […]

Որքան էլ պատճառաբանենք Մեհրիբանի կլիմաքս-բոտեքսային գոյությունը

Մի երկու դիտարկում սահմանային լարվածության մասով. ա/ Նախ, ինչու կրկին միջազգային հանությունը լուռ է եւ չի արձագանքում: -Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ-ն. Օրն ավարտվում է, ինչպես միշտ` լռություն է: բ/Որքան էլ դիվերսիաների եւ ազիկ-անասունների հարձակումը պատճառաբանենք Մեհրիբանի կլիմաքս-բոտեքսային գոյությամբ, իսկ որ ավելի կարեւոր է` Խոջալուի դեպքերով. դ/Գերան պատճառը նաեւ Արցախում տեղի ունեցած սահնադրական խիստ բաևեհաջող հանրաքվեն էր, […]

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել փաստերը /տեսանյութ/

29 տարի է անցել  սումգայիթյան ջարդերից, սակայն   հայկական կողմը դեռևս  չունի միջազգային հանրության կողմից դատապարտման ալիքը, որը սպասում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը: «Երկրորդը՝ մինչ օրս լուծված չէ Սումգայիթի հայության իրավական փոխհատուցման խնդիրը, 29 տարի անց մենք ունենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու […]

Ադրբեջանում սա ձեռքբերում են համարում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքո գործող «փորձագիտական» շրջանակները տարբեր ֆորմատով հրապարակային ելույթներում ընդգծում են, որ վերջին մի քանի օրերին, շփման գծում տեղի ունեցած միջադեպերից հետո, ադրբեջանական կողմը տարածքային կորուստներ չունի: Փաստորեն, ձախողված օպերացիաներից, մարտադաշտում թողած 5 դիակներից հետո, Ադրբեջանում հաղթանակ են համարում այն է հանգամանքը, որ այդքանից հետո տարածքային կորուստներ չունեն: Տիգրան Աբրահամյան

Սումգաիթյան ջարդերի դրական կողմը. սոցիոլոգը բացահայտում է/տեսանյութ/

«Սումգայիթը, որպես պատասխան Ղարաբաղի անկախության նպաստավոր գործոն էր, մի խումբ մարդկանց համար իշխանությունը պահելու համար»,-այսօր՝ փետրվարի 28-ին «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ չի լինում երևույթ, որը պատմության մեջ միայն բացասական է արտահայտվում.«Երբ Ադրբեջանում սկսեցին էթնիկական զտումները՝ հայաթափությունը, այդ ժամանակ մեզ մոտ ադրբեջանաթափությունը սկսվեց:Արևելքում՝ Մասիսի շրջանում ադրբեջանացվում էր:Հյուսիսում՝ Ամասիայից […]

Ադրբեջանը վերջապես հրապարակեց

Երկար լռությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես տվեց երկու օր առաջ անհաջող դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված ազերի ասկյարների անունները…Դրանք են՝ Աղշին Աբդուլաևը,Շահլար Նազարովը,Թուրալ Հաշիմլին,Զուլֆի Գադիմովը,Զաքիր Ջաֆարովը… Ինչպես և սպասվում էր,Զաքիր Հասանովի գերատեսչությունն այս օրերի ընթացքում փնտրտուք մեջ էր…Որոշում էին,թե ում անունները տալ,իսկ ումը դեռ թաքուն պահել…Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված պետք է հինգ լեշացած ասկյարի անուն տար,քանի որ […]

«Հենց այսպիսի տրամադրությունների մեջ են մեր հարևաններն այս պահին»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Facebook-յան հանրագրում տեղադրել է ադրբեջանցի օգտատիրոջ գրառումը: Տոնոյանի գրառումն ամբողջությամբ ստորև` «Ադրբեջանցի օգտատեր. «Օյինբազությունը, ստախոսությունը և թալանը ժողովրդին հասցրել են մի վիճակի, երբ տունը վառվում է, ոչ ոք չի հավատում: Ասում են, որ թշնամին խախտել է հրադադարը, հավատացող չկա: Ասում են, թե մեծ թվով զինվորներ են զոհվել, հավատացող չկա: Ասում են՝ առաջնագծում […]

Զեյնաբ Խանլարովան Ղարաբաղում պատերազմ սկսելու կոչ է արել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան Ղարաբաղում պատերազմ սկսելու կոչ է արել։ «Մեր հողերն օկուպացված են, և մինչեւ հիմա մենք մարդկային կորուստներ ենք կրում: Ուրեմն եկեք հետ գրավենք մեր հողերը, ինչի՞ն ենք սպասում»,- հայտարարել է նա Մեջլիսի նիստի ժամանակ, գրում է minval.az-ը: «Միեւնույնն է, ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի