15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Սուտ, որի պոչը, ինչպես ասում են, կարճ է. Է. Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Համբուրգում. Հարց. Պարոն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարը Համբուրգից առաջ պնդում էր, թե հայկական կողմը խուսափում է ԵԱՀԿ նախարարականի շրջանակներում համանախագահների կողմից առաջարկված նախարարների համատեղ հանդիպումից: Իսկ երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը պաշտոնապես հայտարարել էր, թե Նալբանդյանի ապակառուցողական կեցվածքի պատճառով հանդիպումը չի կայանալու: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյան. […]

Ադրբեջանուհին Երեւանում մասնակցել է Գոհար Ավետիսյանի հարսանիքին․ ադրբեջանական նոր հիստերիա /ֆոտո/

Նախորդ շաբաթ օրը Երեւանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտյալ Վահիկի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի կապակցությամբ Մոսկվայից բազմաթիվ հյուրեր էին ժամանել, որոնց թվում նաեւ՝ ազգությամբ ադրբեջանուհի ռուսաստանցի ոճաբան Նազիլա Մեհդիևան։ Վերջինը ՌԴ քաղաքացի է։ Այս փաստն իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ ВКонтакте սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում՝ Азербайджан онлайн-ում, բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել։ […]

Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական  զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ: «Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու […]

«Մենք կարող ենք Բաքուն հավասարեցնել հողին, բայց…» /վիդեո/

«Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է պատերազմի և շատ ակտիվ է պատրաստվում, որովհետև մարդը հայտարարեց , որ երբևիցե չի գնալու որևէ խաղաղարար քայլի: Նրա ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը թողեք մեզ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանը ընդգծեց.« Ռազմավարական զենքը նման իրադրության մեջ չի կարող որևէ դեր […]

Մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանական Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, ինչպես նաև այլ բնակավայրերում շիա հավատացյալներին արգելել են շիայական երրորդ իմամ Հուսեյնի նահատակությանը նվիրված Աշուրայի ծիսական արարողության անցկացումը, Երևանի Կապույտ մզկիթում աննախադեպ շուքով և նաև հայերի ու եզդիների ներկայությամբ մեր իրանցի մահմեդական եղբայրներն իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ: Ըստ էության, […]

Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սեւ ցուցակից»

Ադրբեջանը երկու երգիչների՝ Թիմուր Թեմիրովին ու Սոսո Պավլիաշվիլիին հանել է իր «սեւ ցուցակից», հայտնում է  РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» են հայտնվում այն հայտնի արտասահմանցիները, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղ։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո այդ անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմկեթ Գաջիեւը հայտարարել է, որ վերոնշյալ երգիչներին հանել […]

Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ալիեւը Ստամբուլ է մեկնել՝ մասնակցելու 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, որն անց է կացվում հոկտեմբերի 9-13-ը, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Ալիեւը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Քերիի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին մեզ վշտացնում է․ Մամեդով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, որ առաջնորդները պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը։։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։ «Սա տարօրինակ միտք ունի, ասես ողջ […]

Ադրբեջան – Ղազախստան. էներգետիկա, տրանսպորտ և գեոպոլիտիկա

Ադրբեջան – Ղազախստան. էներգետիկա, տրանսպորտ և գեոպոլիտիկա Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում: Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ: Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է […]

Ցանկանում եմ, որպեսզի Կովկասում առկա հիմնախնդիրները գտնեն իրենց լուծումը․ Հռոմի պապ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հանրության հետ Հեյդար Ալիևի անվան մզկիթում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Հռոմի պապը հայտարարել է, որ ինքը դեմ է ամեն տեսակի էթնիկ ու գաղափարական բռնություններին։ «Այսօր աշխարհում բազմաթիվ կոնֆլիկտներ են տեղի ունենում։ Այս ամենին վերջ տալու համար պետք է համբերատար լինել, պետք է իմաստուն քայլեր անել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի