07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ալիեւն այսօր կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահին․ իրավապաշտպանները վրդովված են

Այսօր՝ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի քննարկի գործընկերության մասին նոր համաձայնագիրը։ Սա առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքը, որոնք քննադատում են Բաքվին մարդու իրավունքների խախտման համար, գրում է inopressa.ru-ն՝ Politico-ին հղումով։

Politico-ն նամակ է ուսումնասիրել, որում 76 հասարակական կազմակերպություններ Եվրահանձնաժողովին կոչ են արել «օգտագործել բարձրագույն մակարդակի վրա ծրագրված այդ այցը, որպեսզի նախագահ Ալիեւից պահանջեն հանձնառություն իրավապաշտպանության ոլորտում որոշակի, երկարաժամկետ բարեփոխումների վերաբերյալ»։

Ավելի վաղ ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել էին Ալիեւի հետ, որպեսզի քննարկեն ԵՄ հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը Եվրոպական ծառայության արտաքին գործերով տնօրեն Թոմաս Մեյր Հարթինգի հայտարարության մեջ որակվում էր «ԵՄ կարեւոր գործընկեր»։

«Ադրբեջանի հետ հարաբերությունները կարեւոր տեղ են զբաղեցնում Ռուսաստանից իր գազային կախումը նվազեցնելու ԵՄ փորձերում։ Ինչպես ակնկալվում է, մինչեւ 2019 թ․ մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ պետք է Ադրբեջանից ԵՄ մատակարարվի Հարավային գազային միջանցքով, որը անցնում է Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի ու Իտալիայի տարածքով»,- ասված է հոդվածում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ