26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցավոք

Ահա այս գաղափարախոսությունն է, որ վաղուց ի վեր քարոզվում է Ադրբեջանի կողմից և բորոտության նման վարակել է անգամ մեր դաշնակից պետությանը: Արդյո՞ք արժան է այդպիսի մտածելակերպ ունեցող պետության ղեկավարը համարվելու դաշնակից: Թերևս նա արժանի է ապրելու այնպես, ինչպես ապրում է՝ մեղմ ասած անօրինական կամ ինչպես ընդունված է ասել միապետի կարգավիճակով:

Իսկ այդ նույն դիկտատորը տուրք մատուցեց ադրբեջանական ստոր գաղափարախոսությանը, որ Արցախ այցելող օտարերկրացիները պետք է վախենան, քանզի նրանք կհայտնվեն հանցագործի կարգավիճակում: Եվ դա միայն այն պատճառով, որպեսզի ադրբեջանն իրեն բավարարված զգա: Ցավոք, այս հակահայկական մոտեցումը չի ընկալվում իրավական առումով, և դիտարկվում է բացառապես քաղաքական դաշտում:

Էլ ավելի ցավալի է, որ Ադրբեջանը Բելառուսի միջոցով փորձում է ձևավորել այն «իրավական մշակույթը», որի համաձայն Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիները իրենց տեղաշարժման և խոսքի ազատության իրավունքներն իրացնելիս կենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա անընդունելի մոտեցում է և պետք է գործադրել բոլոր այն իրավական կառուցակարգերը, որոնք կխափանեն նմանատիպ արտահանձումները սովորական կենցաղ դարձնելու թեկուզև մեկ դեպքը:

Արմեն Դանիելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ