14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ դեպք Ադրբեջանում

Ադրբեջանի շրջաններից մեկի ոստիկանապետի որդու նշանդրեքը կամակոր հարսնացուի հետ վերածվել տրագիկոմեդիայի։

Vesti.Az-ին հայտնում է, որ Աղջաբեդի քաղաքում տեղի ոստիկանապետի որդու հարսնացուն իր սիրեցյալի հետ փախել է։  Փեսացուի հայրը  օգնության համար դիմել է հարևան շրջանի ոստիկանապետին ու ոստիկանությունն օղակել է «առևանգողի» տունը։

 Ավելի ուշ հարսնացուն՝ Գյունայ Մամեդովան, հրապարակել է տեսաուղերձ։ Նա պատմել է, որ փախել է իր սիրեցյալ Էլնուր Ահմեդովի հետ ու ուզում է նրա հետ երջանիկ լինել։ Զույգն արդեն հինգ տարի է հանդիպում է։ Աղջիկը որոշել է փախուստի դիմել, քանի որ նրա ընտանիքը մտադիր էր  ստիպողաբար նրան ամուսնացնել մեկ ուրիշի հետ։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ