23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը Պակիստանի հետ զենքի ներկրման պայմանավորվածություն ունի

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ փետրվարի 28-ին Պակիստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հհամաձայնության են հասել Ադրբեջանին Պակիստանի արտադրության զենքեր տրամադրելու շուրջ: Սակայն Պակիստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նման բան չի հիշատակվում, տեղեկացնում է razm.info-ն:

Նշենք, որ Ալիևը Պակիստանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար: Այդ շրջանակներում հանդիպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Պակիստանի կառավարության կայքը նշում է, որ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ստորագրել այդ ոլորտում համագործակցության փաստաթղթեր: Սակայն ռազմական համագործակցության մասին չի հիշատակվում:

Սակայն պետք է նշել, որ այս հանգամանքը չի բացառում առաջիկայում երկու պետությունների միջև ռազմական համագորածկցության հաստատմանը:

Ավելացնենք, որ ավելի վաղ՝ 2016 թ. նոյեմբերի 2-ին Պակիստանի առևտրի և ռազմարդյունաբերության  նախարարները համատեղ ժողովից հետո հայտարարել էին առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին: Ներկայում նման համագործակցություն գրեթե չկա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ