14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ալիեւները վատ նշան են Եվրոպայի համար․ Freedom House

Freedom House միջազգային կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին լայնածավալ հոդված է ներկայացրել Ալիեւների դինաստիայի ու նրանց կառավարման մասին։

Հոդվածում հեղինակը նշել է, որ Ադրբեջանի իշխանոթյունը կոռումպացված է։ Հեղինակը, անդրադառնալով Ալիեւի կողմից իր կնոջը՝ Մեհրիբանին փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին, գրում է, որ թեեւ կարող են ասել, որ դա կանանց իրավւոնքները շատացնելուն ուղղված քայլ էր, սակայն երկրում առկա կոռուպցիոն սկանդալներից պարզ է դառնում, որ այլ նշանակումը այլ նպատակներ ունի։

«Իր կնոջն առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելով՝ Ալիեւը ցույց է տալիս, որ երկիրն իրեն է պատկանում: Այն, որ իշխանությունը պատկանում է Ալիևների ընտանիքին, քննարկման ենթակա չէ»,- ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը նշել է նաեւ, որ Մեհրիբան Ալիեւան Ադրբեջանում ամենահայտնի բարեգործական ֆոնդի՝ «Հեյդար Ալիև» հիմնադրամի ղեկավարն է, իսկ այդ կազմակերպությունը քննադատվել է փողերի լվացման համար միջոց ծառայելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ