Ուղիղ նավոդկայով կխփեն Ստեփանակերտին. Իրավունք

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, կուսակցության ցուցակի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը, կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին արցախյան խնդրի մասին:
Տեր-Պետրոսյանի հայտարարությունը բանախոսների համար անընդունելի է: «Իսրայելը պատերազմական պայմաններում նոր տեխնոլոգիաներ է արտահանում»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ խաղաղություն հիմա ունենք, ու ցանկացած փոփոխություն Արցախի հարցում կբերի պատերազմի:
«Իրավունքե-ի դիտարկմանը, թե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն արցախյան խնդրի մասին իր տեսակետը ներկայացնում է հանուն խաղաղության, հանուն նոր զոհեր չունենալու, Բագրատյանն ասաց.
«Օկեյ: Իսկ եթե նրանց փոփոխությունից հետո նորանոր հազարավոր զոհեր կունենանք, ո՞վ պիտի պատասխան տա: Գնացեք Մռավը տվեք: Ուղիղ նավոդկայով կխփեն Ստեփանակերտին: Դա է լինելու չէ՞: Ինչ եք անելու դրանից հետո»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: