24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաքուն պատրաստ է մասնակցել Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․ Մամեդյարով

Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ի հետ հարցազրույցում։

Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում եւ ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։

«Հանդիպման գաղափարը հնչեց, երբ դեռ ես Մոսկվայում էի։ Սերգեյ Լավրովը առաջարկեց եռակողմ հանդիպում անցկացնել։ Ես էլ ասացի՝ խնդրեմ, ես պատրաստ եմ»,- ասել է նա՝ նշելով, որ հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ հստակ չէ։

«Պետք է ճշտել գրաֆիկը, դեռ ժամկետի մասին առաջարկ չի եղել, բայց մենք պատրաստ ենք հանդիպման»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ