14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի բնակիչը ցանկանում է տեղափոխվել Հայաստան

Բլոգեր Ազադ Կազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիեւը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան, գրում է ադրբեջանական Minval.az-ը։

Գուլիեւը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Իր հայտարարությունում նա ասել է, որ Լերիքի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը իրենից խլել է իր հողը, հետո էլ սպառնացել է, որ նա ոչ ոքի չբողոքի։

Հուսահատված Էլդանիզ Գուլիեւը հայտարարել է, որ նշված իրադրությունից միակ ելքը տեսնում է Հայաստան տեղափոխվելու մեջ։ Գուլիեւը իր մտադրությունը բացատրել է նրանով, որ միեւնույնն է, Ադրբեջանում իր բողոքները ոչ ոք չի լսելու։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ