10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր երկրի գլխավոր դատախազությանը հղում անելով։

ՌԴ դեսպանության լրատվության պատասխանատու Դենիս Ապաշկինը հայտնել է, որ Լապշինին փաստաբան են հատկացվել:

«Հեռախոսով զանգահարելու հնարավորություն է տրվել, իրեն նորմալ է զգում»,- ասել է նա:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ