27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը:

Ըստ թուրքական «Bursadabugun.com» կայքի` Քուզուն, նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այս սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում:

Ըստ Քուզուի` նման նման երևույթները կապված չեն համակարգի հետ, քանի որ այժմ էլօրենքը թույլ է տալիս, որ Թուրքիայի վարչապետը իր կնոջը փոխվարչապետ նշանակի, սակայն Թուրքիայում դա չի արվում:

«Այդպիսի ազգակցական կառավարումները որևէ մոդելի համար ճիշտ չեն, էթիկապես էլ գեղեցիկ չեն: Սակայն ամեն համակարգ էլ դա թույլ է տալիս, եթե այդպես անող լինի: Ես սխալ եմ համարում կնոջը բերել փոխնախագահ դարձնելը: Սակայն  օրենքը դա չի արգելում: Այնպես որ այս օրինակը չի կարելի օգտագործել նախագահական համակարգի դեմ»:

Ադրբեջանի նախագահի տխրահռչակ նշանակումը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի` նախագահական համակարգին անցում կատարելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից: ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը, մատնանշելով Ադրբեջանի առաջին տիկնոջ` երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, հայտարարել էր, որ նախագահական համակարգի անցնելու դեպքում Թուրքիային նմանատիպ ապագա է սպասվում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ