31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 29-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝  10։30-16։30 Թումանյան փ. 40 շենքը եւ հարակից հանրային բաժանորդներ, Կոտայքի մարզի՝ 10։00-12։00 Առինջ գյուղը մասնակի, 12։00-13։30 Քասախ գյուղը մասնակի, Քասախի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Վիվասել ՄՏՍ» բջջային կայանը, Զինմասը, «Մուշ», «Հարավային», […]

Կապրիզնի կնոջ նման, եթե ասենք տուր, տուր, տուր…Շիրակի մարզպետ (տեսանյութ)

Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես եկան ոլորտային պատասխանատուները: Ամփոփելով տարին ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 93.4%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների կատարողականը ավել է 18.9%-ով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը նշեց. «Դրական միտումներն առկա են, ինչն, իհարկե, […]

Նորից հրշմշտոց, իրարանցում, տկարություն. Գ. Ծառուկյանը` փող բաժանելու, նախագահ դառնալու ու լավագույն մարզիկների մասին

Այսօր Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում մարդաշատ էր դեռ առավոտվանից, շատերի ձեռքին նամակներ, դիմումներ, փարոսի գրքեր: Սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Փոքր երեխաների հետ, նույնիսկ սալյակով ու հենակներով մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Գագիկ Ծառուկյանին սպասելիս անցած տարի մի տղամարդ մահացավ, իսկ այս տարի մի տարեց կին ուշագնաց եղավ:  Գագիկ Ծառուկյանի մեքենան տեսնելուն պես սկսվեց […]

Գեղարքունիքիում ամփոփվել են լավագույն զարդարված համայնքներ մրցույթը

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է  մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ  ստեղծված  «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին  մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան են ներկայացրել  զարդարանքի 20-30 լուսանկարներ և […]

Սյունիքում բացահայտվել են գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու  դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: 2017 թվականի հունիսին հաղորդում էր ստացվել, որ լույս 27-ի գիշերը գողացել են Ագարակի բնակչի 2 գլուխ ոչխարը։ Գողության դեպքի […]

«Ախր ասում էի՝ տղա ջան մի արա, չի ձգի, կմեռնի…». 5 երեխաների մայրը ամուսնուն է ուզում

«Դաժան կյանքով էինք ապրում, բայց գոնե ընտանիք էինք: Հինգ երեխա եմ լույս աշխարհ բերել: Վատ վիճակի պատճառով երկուսին ուղարկեցի Ռոստով՝ ծնողներիս մոտ: Մինչև այսօր երեխեքիցս խաբար չունեմ, ողբում եմ..,»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Մարինե Նահապետյանը: 36 ամյա կինը նշում է, որ ուրիշների տներում կատարում է ամենանվաստացուցիչ աշխատանքները, որ երեք անչափահաս […]

Գյումրիի «աստղային» փողոցում

Մոտ 10 օր է  Գյումրիի  նոր վերանորոգված Ռուսթավելիի փողոցում տարբեր  աշխատանքներ են  ընթանում:   Ռուսթավելին Գյումրիում միակ փողոցն է, որ շատ լավ է լուսավորված, սրան ավելանալու է նաև տոնական հանդերձանքը: Էլեկտրական սյուների վրա  ավելացվել են  աստղիկների տեսքով  զարդարանքներ:  Աշխատանքները կատարում են Երևանից ժամանած  մասնագետները: Մի քանի օր առաջ էլ  փողոցում հայտնվել են տնակներ: Սուրբ Նշան […]

«Ձեռք մեկնիր եղբորդ». 18-րդ բնակարանը

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» հայրենաշեն ծրագրով բնակարանամուտ տոնեց ևս մեկ կարիքավոր, տնակաբնակ ընտանիք: Սրբազան Հոր ձեռամբ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչ Սարգիս Օչինյանի բազմանդամ ընտանիքին հանձնվեց 18-րդ բնակարանը Կուրթան համայնքում: Սեփական տունը գնվել է «Հայրենիք միության» միջոցով՝ լոսանջելեսաբնակ ամուսիններ Ժիրայր և Էլիզ Շահնազների բարերարությամբ: Տնակաբնակ այս ընտանիքը […]

Գյումրին առաջինը վառեց տոնածառի լույսերը /ֆոտո/

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանդիսությամբ, հրավառությամբ  վառվեցին Գյումրիի  գլխավոր տոնածառի լույսերը:  Նշենք, որ  տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել էր  նոյեմբերի 20–ից: Գյումրիի ավագանու նիստին որոշվել էր ամանորի  միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի բյուջեից հատկացնել 7 մլն ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ամանորի պարկերի ձեռք բերում, 2 անգամյա հրավառություն, կազմակերպչական եւ հյուրասիրության ծախսեր,  փողոցների եւ […]

Վերաօծվեց Շնողի սբ. Սարգիս եկեղԵցին

Դեկտեմբերի 16-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց  Շնող համայնքի Սբ Սարգիս եկեղեցին:  1996թ.-ից առ այսօր Գուգարաց թեմում կառուցվել, վերակառուցվել և վերակառուցվել են 45 վանք և եկեղեցի և 24 մատուռ: Շնողի Սուրբ Սարգիս եկեղեցին 45-րդ եկեղեցին է, որը վերաօծվեց ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի: Շնող համայնքի Սուրբ Սարգիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված