14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գեղարքունիքիում ամփոփվել են լավագույն զարդարված համայնքներ մրցույթը

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է  մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ  ստեղծված  «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին  մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան են ներկայացրել  զարդարանքի 20-30 լուսանկարներ և մինչև 2 րոպեանոց տեսանյութեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը քննարկել է հայտերը, ինչից հետո կայացել է փակ գաղտնի քվերակություն: Արդյունքում «Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող է  ճանաչվել Վարդենիսը, իսկ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում՝  Լճաշենը։ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար   Ծովագյուղ և Չկալովկա համայնքները։

 Գեղարքունիքի մարզպետարան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ