18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյումրիի «աստղային» փողոցում

Մոտ 10 օր է  Գյումրիի  նոր վերանորոգված Ռուսթավելիի փողոցում տարբեր  աշխատանքներ են  ընթանում:  

Ռուսթավելին Գյումրիում միակ փողոցն է, որ շատ լավ է լուսավորված, սրան ավելանալու է նաև տոնական հանդերձանքը: Էլեկտրական սյուների վրա  ավելացվել են  աստղիկների տեսքով  զարդարանքներ:  Աշխատանքները կատարում են Երևանից ժամանած  մասնագետները:

Մի քանի օր առաջ էլ  փողոցում հայտնվել են տնակներ: Սուրբ Նշան եկեղeցու հարևանությամբ  Գյումրիում առաջին անգամ  գործելու է տոնավաճառ, որտեղ  վաճառվելու են ձեռագործ աշխատանքներ: Ինչպես նաև տարբեր բարեգործական միջոցառումներ են  անցկացվելու, ինչպես օրինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով պատրաստվում է վաճառել օրացույցներ, ինչպես նաև ամենաերկար բրդուճի փառատոն:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը հավաստեց, որ հրավիրելու են տարբեր կազմակերպությունների և համայնքների՝ մասնակցելու ու պատրաստելու ամենաերկար բրդուճը՝ մոտ 750 մետր, որը կարող են ձեռք բերել մասնակցող հյուրերը ու հասույթը փոխանցել հիմնադրամին։

Նախատեսվում են նաև համերգային, պարային համարներ, աճուրդներ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ