27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերաօծվեց Շնողի սբ. Սարգիս եկեղԵցին

Դեկտեմբերի 16-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց  Շնող համայնքի Սբ Սարգիս եկեղեցին: 

1996թ.-ից առ այսօր Գուգարաց թեմում կառուցվել, վերակառուցվել և վերակառուցվել են 45 վանք և եկեղեցի և 24 մատուռ: Շնողի Սուրբ Սարգիս եկեղեցին 45-րդ եկեղեցին է, որը վերաօծվեց ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:

Շնող համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1894թ.-ին և չնայած տասնամյակներ շարունակ չի գործել, եղել և մնում է սիրված սրբավայր Շնող համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով եռանավ բազիլիկաձև է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ցորենի պահեստ և ժամանակի ընթացքում ավերվել է: 1998թ.-ին նախաձեռնությամբ Հենրիկ և Հայկազ Քոչինյանների եկեղեցին մասամբ վերականգնվել է: 2004-2006թթ. Շնողնեցի Արթուր Ջավախյանի նյութական միջոցներով կատարվել են ծածկի հիմնանորոգման աշխատանքները, բարեկարգվել է եկեղեցու հարակից բակը: 2006թ.-ին մյուս շնողնեցի Վարազդատ Մելիքսեթյանի միջոցներով տեղադրվել է զանգակատան նոր զանգը: 2017թ.-ին Արտակ Համբարձումյանի միջոցներով տեղադրվել են Սուրբ Սեղանը և Սուրբ Սեղանի Խաչը: Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի միջոցներով տեղադրվել է եկեղեցու նոր վարագույրը և  «Աստվածամոր» սրբապատկերը: Սրբապատկերներ են նվիրաբերել նաև Արտակ Պետրոսյանը՝ «Խաչելություն», Վալերի Մեջլումյանը՝ «Խաչելություն» և «Ավետում», ռումինահայ բարերար Ինես Բենլյանը՝ «Սբ Սարգիս Զորավար»: Եկեղեցուն գորգեր է նվիրել Արտուշ Բոշյանը:  Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները:

 Այդ պատմական օրը վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, աջ և ձախ սյուները:  

Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ աղոթատան գավիթում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը՝ սպասավորությամբ՝ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի:

Օծման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քահանա հայրեր, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի քաղաքապետերը, այլ համայնքապետեր, ուխտավորներ Երևանից և տարբեր համայնքներից: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության և քաջալերանքի խոսքեր ասաց բարերարներ՝ Արթուր Ջավախյանին, Վարազդատ Մելիքսեթյանին, Դավիթ Ղումաշյանին, Արտակ Համբարձումյանին, Արտակ Պետրոսյանին, Արտուշ Բոշյանին, ինչպես նաև քանդակագործներ Ալբերտ Ուլիխանյանին և Ռաֆայել Ջավախյանին,   և ապա Խրատի թանգարաններ նվիրեց նրանց:

Սրբավայրի վերականգնման առթիվ Արթուր Ջավախյանի և Գրիշա Մաժինյանի կողմից կանգնեցվեցին խաչքարեր, որոնք նույնպես օրհնվեցին:

Արարողության ավարտին համայնքապետ Դավիթ Ղումաշյանի կողմից ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ:

Շնողի Սբ Սարգիս եկեղեցում այսուհետ ամեն տարի ուխտի օրերին եկեղեցական խորհուրդներ կկատարի Ախթալայի վանքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

Դիվան Գուգարաց թեմի    

25299509_1984774295073011_3667731693947240596_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ