27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրին առաջինը վառեց տոնածառի լույսերը /ֆոտո/

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանդիսությամբ, հրավառությամբ  վառվեցին Գյումրիի  գլխավոր տոնածառի լույսերը:  Նշենք, որ  տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել էր  նոյեմբերի 20ից: Գյումրիի ավագանու նիստին որոշվել էր ամանորի  միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի բյուջեից հատկացնել 7 մլն ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ամանորի պարկերի ձեռք բերում, 2 անգամյա հրավառություն, կազմակերպչական եւ հյուրասիրության ծախսեր,  փողոցների եւ գեղարվեստական լուսավորության իրականացման աշխատանքներ:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով բոլորին,  շնորհավորեց գալիք տոների կապացկությամբ, նաև ընդգծեց. «Ամբողջ Հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը: Սա շատ կարևոր է, որովհետև սիմվոլ է դարձել, որ առաջինը մենք ենք վառելու լույսերը»: Քաղաքապետը իր խոսքում նաև ընդգծեց, որ 2018 թվականին քաղաքի բարեկարգման, անօթևանության խնդրի վերացման և այլ ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, իսկ այդ գործում կարևոր է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը:

Գյումրիի տոնածառը մի քանի տարեկան է, նույնը՝ առանց փոփոխությունների, բարձրությունը 28 մետր է: Տոնական ծառի համար մոտ 1000 սոճենու ճյուղ անվճար բերվել է Լոռվա անտառներից: Զարդարման համար նոր զարդարանքներ չեն գնվել, օգտագործվելու է նախորդ տարիներին գնվածները: Գլխավոր տոնածառի հետ միասին, տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները:

Ընդամենը 1-2 օր հետո՝ դեկտեմբերի 20-ին, վառվելու է նաև վերակառուցված Ռուսթավելի փողոցի լույսերը:

2 3 4 8 7

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ