31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար:

Ամանորյա հեքիաթից մինչև Քրիստոսի հրաշագործություն՝ կանացի վրձնահարվածներով (ֆոտո)

Ընտանիքը մի մեծ գործվածք է, որի ամեն մի թելը իր գույն ունի, ամեն մի նախշը տարիների փորձի մանրակերտ դառնալով՝ փոխանցվում է ծնողից զավակին: Այն հյուսում են ընտանիքի ամեն մեկով, մեծ ու փոքրով, բայց այն հենքի թելը, որ ամրացնում կամ էլ պատառ-պատառ է անում ամեն մի հյուսվող թելի շարունակությունը՝ կինն է: -Կինը օջախի շարժիչն է: Եթե […]

Մեկ օրում երկու հրդեհ Վանաձորում. կա մեկ զոհ (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի քոթեջներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, որից հետո միացել է […]

Ինչքան վնաս է քամին հասցրել Վանաձորում (տեսանյութ)

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Վանաձորում գրանցված ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել էին քաղաքի մի շարք՝ մասնավորապես ծայրամասային Տարոն 1, 2, 3, 4, Լագեր և այլ թաղամասեր: Ծառերի ընկնելու հետևանքով վնասվել էին նաև գազատար խողավակներ, որի հետևանքով էլ դադարել էր որոշ թաղամասերի գազամատակարարումը: Հոսանքազրկման և գազամատակարարաման հետևանքով նշված թաղամասերի դպրոցներից և նախադպրոցական ուսումնական հաստատություններից սաներից տուն […]

Ամուր կանգնեք Ձեր ոտքերի վրա.Վիգեն Սարգսյանը` զոհված տավուշեցիների զավակներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին: Արդեն երկու տարի է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ և բարերար Կարո Առաքելյանի հովանավորությամբ Տավուշի մարզի զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաների համար ամանորյա տոներից հետո Երևանում կազմակերպվում է […]

Ապարանցիները բողոքի ակցիա են սկսել

«Ապարանից զանգահարել են և տեղեկացնում են, որ արդեն երկու օր է չի աշխատում Երևան-Ապարան և Ապարան-Երևան հասարական տրանսպորտի մեքենաները: Ժողովուրդը ստիպված ավտոստոպով է երթևում կամ մեկը մյուսին օգնելով: Ըստ հավաստի աղբյուրների գործադուլի կամ ավելի ճիշտ գծատերերի միակ պահանջը սակագնի թանկացումն է: Տարիներ առաջ վճարը 500 դրամ էր, երկու տարի առաջ անհիմն թանկացավ 600 դրամ: Հիմա […]

Հպարտություն, արցունքներ ու կարոտի սկիզբ… Տարվա առաջին զորակոչը Գյումրիում /ֆոտո, տեսանյութ/

Այսօր  Գյումրիում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից,  պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Զինակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին մարզպետը հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը. «Սիրելի նորակոչիկներ, յուրաքանչյուր տղայի համար այս պահը բեկումնային է, տղան տղամարդ է […]

Ճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր […]

Վանաձորի կարիքավոր ընտանիքներն օգնություն ստացան

Օրհնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ արդեն յոթերերոդ տարին, Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով սննդային օգնություն ստացան Վանաձոր և հարակից գյուղերի կարիքավոր ընտանիքները։ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ բազմազավակ, կարիքավոր ընտանիքների ձմեռային հոգսերը թեթևացնելու նպատակով, թեմի սոցիալական բաժինը և «Նարեկացի» երիտասարդաց միության կամավորները ձեռք մեկնեցին 50 ընտանիքների։    Սննդամթերքի օգնությունը հնարավոր եղավ կազմակերպել կամավորների […]

Չինարիի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված