Մեկ օրում երկու հրդեհ Վանաձորում. կա մեկ զոհ (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի քոթեջներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, որից հետո միացել է Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը։ Հրշեջները քաղաքացիների, տեղի ոստիկանության ծառայողների հետ համատեղ մարել են 2 բնակելի քոթեջներում առաջացած հրդեհը՝ մինչ այդ կանխելով կրակի տարածումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ ԱՌդա թաղամասի բնակիչների խոսքերով՝ հրդեհի պատճառ կարող էին լինել էլեկտրական լարերը. Վերջին օրերի քամուց հետո այստեղ հաճախացել են հոսանքի տատանումները:
Իսկ ահա հրդեհի մյուս դեպքի պարագայում, ցավոք, զոհ կա: Տուժողը Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղի 3-րդ շենքի՝ Ա. Մելտոնյանն է՝ ծնվ. 1930թ.: Հրդեհը բռնկվել էր վերջինիս պատկանող պատկանող թիվ 40-րդ բնակարանում: Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է Ա. Մելտոնյանի այրված դին: Հրդեհը մարվել է: Այրվել է ննջարանն ամբողջությամբ՝ մահճակալ, պահարան,աթոռ և այլ կենցաղային իրեր: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարևան սենյակ և բնակարան:
Գոհար Մովսիսյան