13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչքան վնաս է քամին հասցրել Վանաձորում (տեսանյութ)

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Վանաձորում գրանցված ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել էին քաղաքի մի շարք՝ մասնավորապես ծայրամասային Տարոն 1, 2, 3, 4, Լագեր և այլ թաղամասեր: Ծառերի ընկնելու հետևանքով վնասվել էին նաև գազատար խողավակներ, որի հետևանքով էլ դադարել էր որոշ թաղամասերի գազամատակարարումը:

Հոսանքազրկման և գազամատակարարաման հետևանքով նշված թաղամասերի դպրոցներից և նախադպրոցական ուսումնական հաստատություններից սաներից տուն էին ուղարկել: Մեկ դասաժամ դասապրոցես իրականացնելուց հետո որոշում է կայացվել երեխաներին տուն ուղարկել՝ ցուրտ դասասենյակներում դասապրոցես չիրականացնելու նպատակով:

Քամին վնասել է նաև մի շարք հասարական կառույցների՝ քշելով տանիքներ. տուժել են նաև Դարպաս գյուղի առանձնատների տանիքները:

Որոշ թաղամասերում էլեկտամատակարարումը վերականգնվել է՝ էլեկտրական լարերի և հենասյուների փոխարինման արդյունքում:

Վանաձորի քաղաքապետարանը ահազանգեր է ստացել ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ մասնավոր հատվածի տանիիքներին հասցված վնասների մասին: Քաղաքապետարանում այժմ հաշվարկում են քամու պատճառած վնասի չափը. արդյունքները կամփոփվեն առաջիկա երկու օրվա ընթացքում:

                                                                                 

Գոհար Մովսիսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ