31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Տավուշի առջև հսկայական գունդ է նստած.«Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատարը փակագծեր է բացում

«Իմ տեղեկությամբ` Տավուշի առջև հսկայական գունդ է նստած, բավականին ժամանակ է դա:Չեմ կարծում, որ անցնեն լուրջ գործողությունների, քանի որ լավ գիտեմ իրենց տեսակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը: Ղումաշյանը համոզված է` փորձեր են անում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է չգիտակցենք […]

Բարի լուր. Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

Գյումրիում երեք տարի առաջ սպանված Ավետիսյանների դստեր ընտանիքում բարի լուր է լսվել: Երեկ երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում  Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ունեցել է իր երրորդ զավակին: Երեխային կնքել են Հասմիկ անունով: Հիշեցնենք, որ  Հասմիկ անունն էին կրում Ավետիսյան ընտանիքի մայրը և թոռնիկը: Նորածինն ու մայրը գտնվում են նորմալ վիճակում: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 […]

Հայաստանում Գերմանիայի պատվո հյուպատոսը գյումրեցի է /տեսանյութ/

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը պաշտոնապես հայտարարեց ԳԴՀ հյուպատոսության գործունեության մասին, նստավայրը՝ Գյումրի: Դեսպանը ներկայացրեց նաև հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանին և նրա գործառույթները: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ իր խոսքում նշեց, որ ընտրել են այնպիսի մեկին, որը տարիներ շարունակ ոչ պաշտոնապես հյուպատոսի աշխատանք է իրականացրել Գյումրիում։ Այդ […]

Քրեական հետախուզության պետը մեղադրվում է խոշտանգման մեջ. ինչո՞ւ է կաշկանդվում դատախազը

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի քրեկան հետախուզության պետը ծառահատման կասկածանքով բերման ենթարկվածին խոշտանգել է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը արդեն դատարանում է : Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ քրեական հետախուզության պետին մեղադրանք է  առաջադրվել քրեական օրենսգրքի 302 հոդվածի առաջին մասով, որը  4-ից 8 տարվա ազատազրկում է նախատեսում: «Քրեական […]

Գործադուլ Գյումրիում. փաստաբանները բողոքում են

Փաստաբանները բողոքում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի իրավակարգավորմանը: Օրենքի այս նախագիծը առաջին  ընթերցմամբ  անցել է  Աժ-ում, ու մտավախությունը կա, որ բոլոր ընթերցումները կանցնի ու կդառնա կիրառվող օրենք:   Սրանով նախատեսվում է դատական սանկցիա ու մինչև 100,000 դրամ տուգանք կիրառել, եթե դատարանում փաստաբանը  խախտում է դատարանում գործող կարգը:  Սա, փաստաբանների կարծիքով, […]

Օտարերկրացու կյանքը Հայաստանի Վանաձոր քաղաքում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին: Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջև: Կարծես թե տարբերություններն «ավելի շատ են»: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է: Շատ […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  20-ին՝  ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի,  Մարտունու, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-70 մետր: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

Կեղծիք տարածողները պատասխան են տալու

Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Մնում է հասկանալ` մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը: Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում,  իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի […]

«Երեք լիտր արյուն էր լցվել որովայնը ու հրաշքով ապրեց… »/տեսանյութ/

Մեր օրերի խառնաշփոթում, երբ թացն ու չորը խառնված՝  բոլոր հեղինակություններն արժեզրկված «բոլորն էլ մի սանրի կտոր են» հասարակական կարծիքի մամլիչով անցնող ամենախոցելի դարձած, «ոտքի տակ ընկած» մասնագիտություններից մեկը բժշկի գործն է: Բանը հասել է նրան, որ հատուկ օրենքով փորձում են պաշտպանել բժիշկներին ֆիզիկական բռնությունից: Այսօրվա մեր հերոսը ժպտադեմ, համեստ երիտասարդը պարզվեց բժիշկ է ու ամեն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված