Քրեական հետախուզության պետը մեղադրվում է խոշտանգման մեջ. ինչո՞ւ է կաշկանդվում դատախազը
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի քրեկան հետախուզության պետը ծառահատման կասկածանքով բերման ենթարկվածին խոշտանգել է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը արդեն դատարանում է :
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ քրեական հետախուզության պետին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 302 հոդվածի առաջին մասով, որը 4-ից 8 տարվա ազատազրկում է նախատեսում:
«Քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, բավարար ապացույցներ են ձեռք բերվել և գործը արդեն լսվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Պարզվել է, որ Ժորա Սիմոնյանը ապօրինի է բերման ենթարկվել: Հատուկ քնչական ծառայությունը հարուցեց քրեական գործը, որը զարմանալիորեն մինչև վերև նորմալ ընթացք ունեցավ և հասավ դատարան:Սակայն տուժող կողմը դեռ մտահոգություն ունի, քանի որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է Երևանի գլխավոր դատախազության կողմից , բայց քանի որ երկար ճանապարհի խնդիր կար` Տավուշի մարզի դատախազներից է լիազորվել մասնակցելու դատաքննությանը: Առաջին իսկ դատից պարզ դարձավ, որ դատախազը կաշկանդված է , երկրորդ նիստին դատախազը հայտարարեց, որ գործի նյութերին ծանոթ չէ, ինչը տուժող կողմի մոտ կասկածներ առաջացրեց: Սակայն եթե արդար վճիռ չլինի մենք կշարունակենք բողոքարկել, որպիսի Գերասիմ Մարդանյանը արևանավույնս կրի իր պատիժը»,-պարզաբանեց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը համոզվունք է հայտնում, որ ռազմավարական դատավարություն կլինի և խոշտանգման գործով կդատապարտվի պաշտոնատար անձը:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 9-ին: