05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հովիկ Աբրահամյանը քայլ է անում. Ժամանակ

«Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։  Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է […]

Եղանակը` Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, […]

Պաշտոնանկություններ. Ժողովուրդ

 «Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաեւ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն […]

Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթել շրջանավարտներին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մեծ տոնախմբության […]

ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, քաղաքապետ Ջոն Ռոդսն էլ այն ստորագրել է: Միրթլ Բիչի քաղխորհրդի անդամ Ռենդալ Վալլասը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայիսի 23–ին Միրթլ Բիչը ճանաչեց համաշխարհային պատմության սարսափելի էջը` Հայոց ցեղասպանությունը, որը տևել է 8 տարի և դարձել մեկուկես մարդու մահվան պատճառ: Հպարտ եմ […]

Խայտառակություն է. ԱՍԱԼԱ-ի Վազգենը` Ժիրայր Սեֆիլյանից/տեսանյութ/

«Ես Հայաստանի դատարաններին չեմ հավատում, որովհետև Հայաստանում արդարությունը մի տեսակ սուտ է, չգիտեմ..»,-այսօր` մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի  դատավարության  առաջին նիստին, ասաց ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը : Վազգեն Սիսլյանը հստակ դիրքորոշում չունի: Նա հակված է սպասելու դատավարության ընթացքին.«Անունը ինչ են դնելու, խայտառակություն է..»,-ասաց Վազգեն Սիսլյանը: Մանրամասները` տեսանյութում:

Ռոնալդուն դարձյալ հա՞յր է դառնալու /ֆոտո/

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի  իսպանուհի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, հղի է: Ռոնալդուն  «Instagram»-ում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է՝  Ջորջինա Ռոդրիգեսի փորն ակնհայտորեն մեծացել է:

Հայաստանը՝ զբոսաշրջիկների տեսադաշտում

Հայաստանում 2017թ. ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ զբոսաշրջության 25 տոկոս աճ է արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ: Առաջին 4 ամսվա տվյալներով՝ աճը կազմում է 25 տոկոս, իսկ միայն ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճը կազմում է 45 տոկոս: Հայաստան […]

Մի սևացրեք. Սեյրան Չիլինգարյանը` լրագրողներին /տեսանյութ/

«Ֆիդայի» հասարակական կազմակերպությունը այսօր` մայիսի 26-ին  կայացավ: Անդրանիկ վեհաժողովը կայացավ «Զորավար Անդրանիկի» թանգարանում : «Ֆիդայի» կազմակերպության հիմնադիր նախագահը Սեյրան Չիլինգարյանն է: Կազմակերպության նախագահն  է` Սեյրան Չիլինգարյանը: Նա ասաց, որ համագումարի օրը պատահական չեն ընտրել՝ 110 տարի առաջ այս օրը սպանել են Գեւորգ Չաուշին. «Միանգամից ասեմ՝ իրավունք չունենք խանգարելու ,թե պետության գործունեությանը, թե  բանակին, իսկ արտակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված