«Շահեց արդարադատությունը»
Ինչպես հայտնի է, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել է: Անդրադառնալով այս թեմային՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ըթացքում հիշեցրեց՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվում է 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող դատավորներին, քննիչներին ու դատախազներին հնարավորություն տալ շարունակել աշխատել՝ միաժամանակ ստանալով թոշակ: […]





































