Ռուստամյանը՝ Պետական գույքի մասնավորեցման նախագծի մասին
Այսօր ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկման ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց՝ հասարակության լայն շերտերը անվստահություն ունեն՝ սեփականաշնորհման պրոցեսի հետ կապված:
«Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը, տարբերվում է նախորդ տրամաբանություններից՝ դրական իմաստով: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ են փորձել դնել օրենքի նախագծի մեջ՝ կապված նրա հետ, թե ինչու է կատարվում այս սեփականաշնորհումը, ինչ նպատակ է հետապնդում»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով՝ պարտադիր չէ, որ եթե կառավարությունն ինչ-որ ցանկ բերի ԱԺ, այն հենց այդպես էլ, առանց փոփոխությունների ԱԺ-ից դուրս գա՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում հարկավոր է Կառավարության ներկայացրած ցանկում ինչ-որ փոփոխություններ անել:
«Այս ցանկի հեղինակներըպիտի պատրաստ լինեն այս նախագծի ցանկի մեջ տեսնել հնարավոր փոփոխությունների պրոցես»,- առաջարկեց Ռուստամյանը: