14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մարզերում արտոնությունները պետք է լինեն ավելի շատ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին: Վարչապետի խոսքով՝ կաշեգործության, գորգագործության, կոշկակարության, տրիկոտաժի ոլորտում գործունեություն ծավալողները պետք է ստանան լուրջ արտոնություններ: Ըստ այդմ էլ, վարչապետը Ֆինանսների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում Կառավարություն ներկայացնել արտոնությունների ծրագիր:

«Մենք մեր գործընկներերի հետ խոսել ենք: Խոսքը գնում է նրա մասին, որ Երևանից դուրս գործունեություն ծավալողների արտոնությունները պետք է լինեն ավելի շատ: Աշխատուժը պետք է լինի առաջնային: Խոսել ենք, որ կոշկագործութան վերաբերյալ ռազմավարություն պետք է ներկայացնի պարոն Կարայանը: Տրիկոտաժի վերաբերյալ մեծ նյութ ունենք: Բոլոր այս բաների վերաբերյալ սպասում եմ ձեր կոնկրետ առաջարկություններին»,- դիմելով Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանին՝ ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ