27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսը բժշկում է ամեն հիվանդություն եւ տկարություն

Հիսուսն իբրև մարդ մկրտվեց, բայց իբրև Աստված ջնջեց մեր մեղքերը. մաքրագործման կարիք չուներ, այլ՝ կամենում էր սրբացնել ջրերը: Իբրև մարդ փորձության ենթարկվեց, բայց իբրև Աստված հաղթեց, և մեզ հորդորում է վստահասիրտ լինել, որովհետև Ինքը «հաղթել է աշխարհին» (Հվհ 16, 33):

Քաղց զգաց, բայց կերակրեց հազարավոր անձանց, և Ինքն է «կենդանի հացը, երկնային հացը» (Հվհ 6, 41): Ծարավեց, բայց հայտարարեց. «Եթե մեկը ծարավի է, թող իմ մոտ գա և խմի» (Հվհ 7, 37): Իմացավ, թե ինչ է հոգնությունը, բայց Ինքն է հանգիստը «նրանց, ովքեր ուժասպառ են և չափազանց բեռնավորված» (Մտթ 11, 28): […]

Աղոթում է, բայց ընդունում է աղոթքները: Արտասվում է, բայց չորացնում է արցունքները: Հարցնում է, թե ուր են դրել Ղազարոսին, որովհետև մարդ է. բայց նրան հարություն է տալիս, որովհետև Աստված է: Ծախվում է, այն էլ ցածր գնով՝ երեսուն արծաթադրամ, բայց փրկագնում է աշխարհը, այն էլ թանկ գնով՝ Իր սեփական արյամբ: […]

Ուժասպառ եղավ և վերքերով պատված, բայց բուժեց ամեն հիվանդություն ու տկարություն: Փայտի վրա բարձրացվեց և նրա վրա գամվեց, բայց կյանքի ծառով մեզ կրկին ոտքի է կանգնեցնում: […] Մահացավ, բայց ապրեցնում է, և Իր իսկ մահով խորտակեց մահը: Թաղվեց, բայց հարություն առավ: Իջավ դժոխք, բայց այնտեղից դուրս բերեց հոգիներին:

Սբ. Գրիգոր Նազիանզացի (329-390)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ