«Մասնավորեցում, չի նշանակում աշխատողների կրճատում»
«Շնորհակալ եմ մասնագիտական, քաղաքական ելույթների համար, ինչպես նաև այն ելույթների, որոնցում, մեկ է, ինչ էլ անեինք, մեր արածը վատաբանվեց: Կառավարությունն ուզում է ներդումային ճանապարհներով բարելավել բոլոր այս ընկերույթունների գործունեությունը», – այսօր ԱԺ-ում անդրադառնալով Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքի նախագծին՝ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Վերջինս շեշտեց՝ ուղակի ոչ մի բան չի մասնավորեցվելու. դա արվելու է մտածված, նպատակային՝ դրական արդյունքի հանգելու համար:
«Եվս մեկ անգամ ասում եմ՝ խորհրդարանական լսումների կարիք, կարծում եմ, չկա: Մենք ձեզ հետ միասին վաճառքի տարբեր եղանակներով իրականացնելու ենք մասնավորեցում: Դա կլինի պայմանագրային կամ աճուրդի միջոցով, մրցութային… Մասնավորեցում, չի նշանակում աշխատողների կրճատում: Ընդհակառակը, մենք հակված ենք նրան, որ աշխատատեղերն է՛լ ավելի շատանան: Բոլոր պայմանագրերում լինելու է համապատասխան կետ՝ նոր աշխատատեղերի հետ կապված, այլ ոչ թե դրանց կրճատման», – ընդգծեց Արման Սահակյանը: