«Իմ գործընկներին կոչ եմ անում հնարավորություն տալ Կառավարությանը»
Այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծին՝ ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց՝ այ անգամ սեփականաշնորհումը նման չի լինելու 90-ականների «վայրի» սեփականաշնորհման պրոցեսին:
«Այս սկզբունքն այլևս հնարավոր չէ, որ աշխատի, և սեփականաշնորհումը չի նշանակում, որ պետությունը ձեռքերը լվանում է՝ առավել ևս այն ձեռնարկությունների դեպքում, որոնք ունեն կարևոր նշանակություն»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոլորտային ցանկում եղած օբյեկտների ապագայի հետ կապված, թե դրանք ինչ ճակատագիր կունենան, իսկ ԱԺ-ի պարտականությունն է նրանց ճակատագրով հետաքրքրվելը:
«Ինձ թվում է՝ այստեղ կան որոշակի խնդիրներ, որ կարող են չբավարարել, բայց չենք սահմանափակվելու՝ լսումերի միջոցով կլինի, թե ինչ միջոցով, ուշադրության ներքո ենք պահելու այդ օբյեկտները»,-ասաց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե անընդհատ ասում են, թե ով է ավելի լավ կառավարիչ՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավորը: «Ինձ թվում է՝ շուկայական տնտեսության պարագայում առավելությունը մասնավորինն է:
Իմ գործընկներին կոչ եմ անում հնարավորություն տալ Կառավարությանը, որպեսզի այս պրոցեսում իրականացնի ծրագրային դրույթները, չհավատալու որևէ հիմք չունենք և կողմ ենք քվեարկելու»,-եզրափակեց Բաղդասարյանը: