13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արտագաղթի թվի ռեկորդը շարունակվում է. մտահոգիչ տվյալներ

«Ինչ-որ բան լավ է, ինչ-որ բան վատ է, բայց մեր պարտքն է հասկանալ՝ այդ լավը զարգացող է, շարունակական է, թե ոչ»,-այսօր ասուլիսին ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ներկայացնելով վերջին 4 ամիսների դրությամբ ՀՀ տնտեսական իրավիճակը: Նա նշեց, որ տարեսկզբից ունենք դրական արդյունքներ, օրինակ՝ տնտեսական ակտիվությունը 5.7 տոկոսով աճել է, աճի որոշիչ գործոնն արդյունաբերությունն է, որը մոտ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 24.05.2017թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ

Դա վտարում է Աստծուն ձեր սրտից

Էգոիզմը մարդու հոգուց վտարում է Աստծո մասին հիշողությունը: Ու սրանից ծնվում են աներևակայելի չարություններ, որովհետև երբ մարդու միջից բացակայում է Աստուծո մասին հիշողությունը, ապա ինչ կիրք ասես որ չի լցնի այդ դատարկ տեղը: Որպեսզի այս և նման կրքերի դեմ հաջողությամբ պայքարենք, պետք է միշտ հիշենք, որ Աստուծո պատվիրանների կատարումը և դրանց արդյունքում նոր մարդ դառնալը, […]

«Մեր երկիրը չի փակվել, բայց ներդրումների միջավայր չկա» (տեսանյութ)

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մտահոգիչ է համարում այն, որ հայաստանյան 1400 ներդրողներ Վրաստանում են որոշում ներդրում անել այն բանից հետո, երբ Վրաստանի հետ կնքվեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ համաձայնագիր: «Վրաստանում ավելի շատ, ավելի մատչելի ու բարվոք պայմաններ են, որ ոչ միայն ապահովում է առաջանցիկ աճը, այլև տանում է նրան, որ ներդրումների համար պայման […]

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել

Վրաստանի Բաթումի քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը: Թեև թուրքական աղբյուրները առայժմ մանրամասներ չեն ներկայացնում ստորագրած պայմանագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ  պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել նաև Թուրքիայի […]

ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ահարոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին: Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր տաղանդի շնորհիվ եւ կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգեւելով բազում նուրբ ապրումներ […]

Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին. ՀԲՃ

«Շիկահող» արգելոցի տարածքում հատվող բարձրարժեք խոշորառէջ կաղնիների մասին «ԱրմԻնֆո» կայքն ահազանգել էր դեռ 2016 թվականի օգոստոսի սկզբին։ Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր հոդվածում նշել էր 30 այդպիսի ծառերի մասին (լուսանկարներն այստեղ են)։ Այդ ահազանգից ընդամենը մի քանի օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունը շտապեց հերքել արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը: Ինչպես ասվում էր նախարարությունից «ԱրմԻնֆո»-ին […]

Նորածնի դաժան սպանությունը մո՞ր ձեռքի գործն է. Հայկական Ժամանակ

Հրազդանում նորածնին սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը)։ Այս տեղեկությունը  հաստատեց ՀՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։  Սոնա Տոուզյանն ասաց, որ նորածնի մայրը հարցաքննվում է որպես կասկածյալ։ «Նկատի ունենալով, որ նրա խնամքին զտնվում են եւս երկու անչափահաս երեխա, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի երկրից չհեռանալու […]

Արցախում աշակերտները կրակոցների տակ են սովորում

25-ամյա Տարոն Աղաքարյանը  արդեն մեկ տարի է, ինչ  Հայաստանից մեկնել է Արցախ՝ այնտեղ որպես ուսուցիչ աշխատելու: Henaran.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց՝  աշխատանքի առաջարկն ստանալուն պես, առանց  մեկ վայրկյան իսկ մտածելու ,  համաձայնել է՝ մտածելով, որ իր առաքելությունը , գուցե,  արցախցի  երեխաներին կրթելն է: «Աշխատանքի բերումով հաստատվեցի Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղում: Ես միանգամից ջերմ ընդունելության արժանացա տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի