14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ»

 «Բնականաբար, հարցը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացնում:  Ես մեր քննարկումները կորակեի որպես սրտացավ պատգամավորների  աշխատանք: Ոչ մեկս չենք կարող անտարբեր լինել պետական գույքի մասնավորեցման հարցում: Նախ հարկավոր է հասկանալ. մասնավորեցումը լա՞վ երևույթ է, թե՞ վատ: Դա, իհարկե, միանշանակ պատասխան չունի, բայց, անշուշտ, կարող ենք ասել՝ հաջողել են այն պետությունները, որոնք այս ծրագիրը կյանքի են կոչել: Իհարկե, դա արվել է մտածված ու  նպատակային:  Հիշո՞ւմ եք, թե բազում հիվանդանոցներ մինչև մասնավորեցվելը ինչ վիճակում են եղել, կամ էլ Զվարթնոցը… », – այսօր ԱԺ-ում անդրադառնալով Պետական գույքի մասնավորեցման մասին  օրենքի նախագծին՝ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը շեշտեց՝  վստահ  է՝ մասնավորեցման ներկայացված ցանկը կազմվել է առողջ տրամաբանության շրջանակում: «Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ: Դրա նպատակը արդյունավետ ու նպատակային կառավարումն է», – շեշտեց ԱԺ փոխխոսնակը:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ