13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ֆիրդուսի առևտրականներն այլ առաջարկ ունեն նախագահին, վարչապետին (տեսանյութ)

Ֆիրդուսի շուկայի բնակիչներն այսօր վաղ առավոտից Կառավարության դիմաց էին: Նրանք չեն ցանկանում լքել շուկան, որտեղ այժմ առևտրով զբաղվում են: Հիշեցնենք, որ քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել այլ վաճառքի կետեր, օրինակ՝ Առինջ մոլ, Մալաթիա և այլն, քանի որ տարածքը հանրային շահ է ճանաչվել: Իսկ բնակիչներն էլ առաջարկում են մեկ այլ տարբերակ՝ գոնե մինչև տարեվերջ մնան իրենց նույն տեղերում, իրացնեն այն ապրանքները, որոնք այս պահին դեռ ունեն, ապա արդեն կորոշեն՝ կշարունակեն աշխատել, թե ոչ, երկրից կհեռանան, թե կտեղափոխվեն այլ վաճառքի տարածքներ:

«Պարո՛ն նախագահ, պարո՛ն վարչապետ, պարո՛ն քաղաքապետ, մենք վարկեր ունենք, ուղղակի ժամանակ ենք խնդրում ձեզանից»,-ասում են նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ