27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը քվեարկվեց միաձայն

Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ ( 86 կողմ՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների)  ընդունվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը՝ առաջին ընթերցմամբ:

Մինչև քվեարկությունը՝ վերոնշյալ  օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմությանը տեղեկացրեց, որ ընդունվել է  վերջիններիս կողմից ներկայացված առաջարկը,  այսինքն՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով կկարողանան թեկնածու առաջադրել հակակոռուպցիոն հանձնաժողովում:

 «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց խմբակցությունն ամենևին բացասաբար չի  տրամադրվել ներկայացված նախագծի դեմ և հավելեց. «Ճիշտ է, մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով «Ելք» խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին»:

Հիշեցնենք՝  վերոնշյալ  նախագծով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել հակակոռուպցիոն մարմին, որը կունենա 5 անդամ, առանձին աշխատակազմ և կզբաղվի կոռուպցիայի կանխարգելմամբ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ