23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահաբեկիչները թիրախավորել էին Իրանի խորհրդանիշները համարվող կառույցները

Սա եւս մեկ ազդակ էր, որ որեւէ երկիր ահաբեկչությունից չի կարող խուսափել։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչություններից։

Բանախոսը միեւնույն ժամանակ նշեց, որ թեեւ ահաբեկչությունից Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չկա, սակայն պետք է միշտ զգոն լինենք։

«Իրանը «Իսլամական պետության» առաջին գաղափարական թիրախներից մեկն է, նրանք միշտ էլ հակասություններ են ունեցել միմյանց հետ: Ակնհայտ է, որ ահաբեկիչները թիրախավորել էին Իրանի պետությունը, ոչ թե երկիրը, քանի որ թիրախում երկրի խորհրդանիշները համարվող կառույցներն էին, հակառակ դեպքում` ահաբեկչություններն ավելի մարդաշատ վայրերում կարվեին»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով՝ Իրանը սառը դատեց իրավիճակը, և դժվար թե միանգամից պատասխան տեղի ունենա։

Ասուլիսին ներկա մյուս բանախոս,  իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ նշեց, որ Իրանի հետհեղափոխական շրջանում նման ահաբեկչություն տեղի չէր ունեցել: Բանախոսը համոզված է, որ Իրանը կկարողանա հաղթահարել ստեղծված ճգնաժամը և կուժեղացնի երկրի անվտանգությունը:

«Հայաստանը, որպես կայացած պետություն, պետք է զգուշանա նման վտանգից:Պետք է խստացվի հսկողությունը հայ-իրանական սահմանին, որպեսզի Իրանից Հայաստան ահաբեկիչներ չներթափանցեն»,- նշեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ