17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՙ«Կոշ» ՔԿՀ-ի երկու դատապարտյալները «քցել»-ու գործով են. Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ը  պարզեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գուրգեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալ Դավիթ Բաբայանի հետ մարդկանց է «քցել»։ Պարզվում է՝ երկու դատապարտյալներ՝ տեղեկանալով, որ իրենց դատապարտյալ ընկերներից մեկի՝ Ալեն Գասպարյանի հարազատները համացանցում տեսախցիկի վաճառքի մասին հայտարարություն են տարածել, որ մեկ օրվա դիմաց 15 հազար դրամ […]

Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի երրորդ արծաթե մեդալը

Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը  նվաճեց Հայաստանի չորրորդ մեդալը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: 22-ամյա ծանրորդը երկրորդ տեղը գրավեց +105 կգ քաշային կարգում, որտեղ հանդես եկավ նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որը բավարարվեց չորրորդ տեղով: Պոկում վարժությունում հայ ծանրորդներն արդյունավետ կատարեցին բոլոր մոտեցումները: Գոռ Մինասյանը 210 կգ-ով գրանցեց երրորդ արդյունքը, իսկ 26-ամյա Ալեքսանյանը 6-րդն էր 195 […]

Գյումրիում կրիմինալը որոշել է ռեւանշի գնալ. Հրապարակ

«Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռեւանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդեւան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։ Հետո նրանք վիճեցին, եւ Վարդանը պատժեց նրան՝ […]

Արթուր Աղաբեկյանը զենք է արտադրելու. ՀԺ

«Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու «Ասպար ԱՐՄՍ» ընկերությանը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա տալու որոշմանը: Մեր տեղեկություններով՝ «Ասպար ԱՐՄՍ»-ը պատկանում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին: Մենք փորձեցինք ընկերության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Աղաբեկյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս ամենը կեղտ է, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ.Միհրան Հարությունյանը թքել է անարդարության վրա

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մեկնաբանել է եզրափակիչում մրցավարական կողմնակալությունը: «Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել եւ հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- Միհրան Հարությունյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցավարները […]

ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են Պավել և Արամ Մանուկյաններին և այլ կալանավորված անձանց

Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես […]

Իրականում ո՞վ է Հրաչ Աբգարյանը. էջմիածինցիները մանրամասնում են

«Հրաչ Աբգարյանն Էջմիածնի քաղաքապետ է աշխատել 2002-2005 թվականներին: Նա աչքի է ընկել նրանով, որ քաղաքում ոչ մի աշխատանք չի կատարվել իր օրոք: Նա վաճառել է մանկապարտեզներ, թանգարաններ, մշակույթի օջախներ, ստացված հարստությունն էլ ձեւակերպել է հարսի անունով: Մանկապարտեզները նա վաճառել է իր մտերիմներին՝ Ճոյտին, օրինակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ` անդրադառնալով Էջմիածին քաղաքում սպասվող առաջիկա ընտրություններին և […]

ԱՄՆ դեսպանը ՀՔԾ-ում քննարկել է «Սասնա ծռերի» գործի ընթացքը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերին, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության կազմակերպման եւ քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների […]

Միհրան Հարությունյանը հաղթեց նաև 2-րդ գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում  66 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 2-րդ հաղթանակը տարավ:  1/8 եզրափակիչում  Սալեհ Կահկին 9:0 հաշվով հաղթելուց հետո  Հարությունյանը 2:1 հաշվով հաղթեց Հարավային Կորեան ներկայացնող Յու Հանսուին    և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում Հարությունյանը կմրցի ադրբեջանցի  Ռասուլ Չունաևի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի