Սիրուհիներով են սպառնում. Իրավունք
ՊՊԾ գնդի վրա հարձակումից հետո վերոնշյալ խմբի անդամների համակիրները Facebook սոցիալական ցանցում բացել են «Սասնա ծռեր-Բացահայտում» էջը:
Էջը համակարգողները «սեւ ցուցակ» են կազմում այն մարդկանց մասին, որոնք քննադատություններ են հնչեցրել զինված խմբավորման անդամների հասցեին: Մասնավորապես, վերոնշյալ ֆեյսբու- քյան էջը համակարգողները կոչ են անում անձնական տվյալներ հավաքել զինված խմբին քննադատած մարդկանց մասին (ընդհուպ սիրուհիներ եւ անձնական այլ կապեր): Այդ բոլոր հավաքած տվյալները նախաձեռնության հեղինակները պատրաստվում են տրամադրել ԱՄՆ Պետդեպին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այդ բոլոր ցուցակները եւ նյութերը կներկայացվեն ԱՄՆ Պետական դեպարտամենտ’ Միջազգային քրեական դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար եւ ԱՍՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար…»:
Հանրության մի մասը սա համարեց հակաժոդովրդավարական ու խոսքի ազատությանը հակասող քայլ:
Քանի որ ԱՄՆ դեսպանատունն աչքերը չորս արած հետեւում էր ՊՊԾ գնդի վրա հարձակման զարգացումներին, «Իրավունքը» գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին` իմանալու նրա վերաբերմունքը վերոնշյալ ֆեյսբուքյան էջի համակարգողների նախաձեռնության մասին: «ԱՍՆ դեսպանատունը որեւէ կապ չունի նշված ֆեյսբուքյան էջի հետ»,- ասված է մեզ ուղարկված գրավոր հարցման պատասխանում:
Զարմանալի կլիներ, եթե ԱՄՆ դեսպանատունը դատապարտեր կամ որեւէ հստակ գնահատական տար, այդ պատճառով էլ նախընտրել են այս զավեշտալի պատասխանը հրամցնել լրատվամիջոցին: Մինչդեռ մեր հարցը չէր վերաբերում դեսպանատան եւ «Սասնա ծռեր-բացահայտում» էջի կապին: