04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Համանախագահներն այս ամիս կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի վերջին  հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։

«Համանախագահները շարունակում են կապ պահպանել կողմերի հետ, և այս ամսվա վերջում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարների հետ»,- ասել է Ուորլիքը:

Նա նաեւ նշել է, որ հաջորդ շաբաթ համանախագահները հույս ունեն Մոսկվայում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Բանակցությունների սեղանի շուրջ մենք մտադիր ենք քննարկել նաև հետագա քայլերը»,- ընդգծել է Ջեյմս Ուորլիքը:

Նշենք, որ ՄԱԿ-ի 71-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի 13-26-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ