12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս սպան մեքենայով շրջվել է ձորակը. զոհվել է հայ զինծառայողը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ օգոստոսի 25-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից […]

Արամ Պետրոսյանին մոսկովյան բանկում պատանդներ վերցնելու մեղադրանք է առաջադրվել

Քննիչներն այսօր՝ օգոստոսի 26-ին մեղադրանք են առաջադրել Մոսկվայի կենտրոնում Citibank-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Արամ Պետրոսյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ժ» կետերով (ավելի քան երկու անձանց առարկան որպես զենք օգտագործելով պատանդ վերցնելը)»,- հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան: […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին եւ 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Էջմիածին-Արմավիր ճանապարհին թմրաորջ է հայտնաբերվել /վիդեո/

Ոստիկանությունը բացահայտել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գտնվող կիսակառույց շինությունում 3 անձիք թմրամիջոց են պատրաստել: Ոստիկանները տեղեկությունը ստացել են օգոստոսի 19-ին: Շինությունում, որը նմանվել է թմրաորջի, հայտնաբերվել են ներարկիչներ լցված կոդեին տեսակի թմրամիջոցին նմանվող գորշ հեղուկով, բենզինի տարաներ, տարատեսակ դեղահաբեր ու տուփեր, յոդ եւ այլ առարկաներ: Մանրամասները՝ տեսանյութում

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև […]

Շարմազանովը և ՀՀԿ պատգամավորները աղոթեցին առաջնագծում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ պատգամավորներ՝ Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը առաջնագծում զինվորների հետ հանդիպումից հետո Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հետ աղոթեցին հանուն զինվորի և երկրի խաղաղության: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախկին աշխատակիցը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից պահանջում է.Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ը պարզեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը, որը կազմում է 343 հազար 856 դրամ։ Իսկ ինչ հիմնավորում է ներկայացրել էդգար Հովհաննիսյանը դատարան բերած իր հայցադիմումում։ Պարզեցինք, որ էդգար […]

«Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք.Իրավունք

«Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որն իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում  սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ  հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին […]

Այս անգամ բանն արյան չի հասել.Ժողովուրդ

«Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի` մականունը Ապարիկ և Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է: Այստեղ Վարդևան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ և աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, […]

Շրջապատված ենք Արարչությամբ. Մեծերը Աստծո մասին

“Սկզբում Աստված ստեղծեց երկինքը, երկիրը եւ այն ամենը, ինչ կա երկնքում եւ երկրի վրա, մեր շրջապատում: Եվ այդ ամենը պահպանվում է Նրա կողմից մինչեւ օրս եւ ստեղծումից ի վեր ամեն ինչ նույնն է: Մարդ աշխարհ է եկել, որպեսզի արտահայտi Աստծո գեղեցկությունը, ուստի նա պետք է ուշադրություն դարձնի իրեն շրջապատող ամբողջ Արարչությանը”: Ռեյ Ջոն, անգլիացի կենսաբան-բուսաբան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի