Թեթեւ ու նրբահամ․ կաթնաշոռային սուֆլե

Բաղադրությունը՝ Կաթնաշոռ – 250 գր Ձու-2 հատ Շաքարավազ – 1 ճաշի գդալ Բանան-1 հատ Խնձոր-1 հատ Պատրաստման եղանակը՝ Ձուն լավ հարել կաթնաշոռի հետ։ Մրգերը կտրատել խորանարդաձև։ և ավելացնել հարած ձվին։ Ավելացնել նաև շաքարավազը և լավ խառնել։ Խառնուրդը լցնել ձևամանի մեջ և դնել միկրոալիքային վառարան, թողնել 3 րոպե։ Կարելիէ զարդարել դարչինով կամ մուրաբայով։