08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չարաշահում էի ուսուցիչներիս վստահությունը. Մարգարիտ Եսայան

‹‹Իմ առաջին սեպտեմբերի մեկն, անշուշտ, հիշում եմ: Երբ առաջին անգամ դպրոց պիտի գնայի, մայրս բացատրեց, որ հարկավոր է հագնել սպիտակ վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ: Պիտի ասեմ՝  մի քիչ կամակոր երեխա էի: Եվ ստացվեց այնպես, որ ես դպրոց գնացի վարդագույն հագուստով ու, արդյունքում, ես բոլորից  տարբերվում էի:  Երբ առաջին դասարանցիներին շարք էին կանգնեցնում, ինձ վերջերում կանգնեցրին, քանի որ ես ամենից բարձրահասակն էի:  Ես էլ դրանից վիրավորվել էի: Կարճ ժամանակ անց ես արագ առաջ անցա ու ամենասկզբում կանգնեցի: Ուսուցչուհին ասաց՝ ինչպե՞ս հանյտնվեցիր այստեղ: Մայրս էլ անհարմար էր զգում, որ անկարգություններ էի անում. սկզբում հագուստը, հետո էլ դա: Բայց հետո, բնական է, հասունացա, փոխվեցի››, – հիշելով իր առաջին սեպտեմբերի մեկը՝  Henaran.am-ի  հետ զրույցում պատմեց պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Պատգամավորը պատմեց՝ դպրոցը  գերազանցությամբ  է ավարտել ու ակտիվ աշակերտ է եղել և միաժամանակ չարաճճի:

‹‹Մեր դասարանը շատ անկարգ էր: Դե, բոլոր դպրոցներում էլ այդպիսի դասարաններ լինում են: Ես էլ ակտիվ ու չարաճճի աշակերտ  էի: Քանի որ լավ էի սովորում, ուսուցիչներն ինձ վստահում էին, ես էլ, չարաշահում էի նրանց վստահությունը: Մենք որ դասից փախչում էինք,  ես վերեևից՝ պատուհանից պայուսակներն էի գցում, հետո դասարանի դռնով դուրս էի գալիս, քանի որ ինձ չէին կասկածի,  ու արագորեն միանում էի դասարանցիներիս: Հետո ամադասարանցիներով գնում էինք Մոսկվա կինոթատրոն կամ զբոսայգիներ››, պատմեց Մարգարիտ Եսայանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ