27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների […]

Ոչինչ չի փոխվել

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր հարթակում գրել է. «Արդեն քառորդ դար մեզ համար որպես հաղթանակի խորհրդանիշ նույնանում են Շուշին ու Բեռլինը, ինչպես որ մայիսը հայ սերունդների փոխկանչն է հաստատում՝ Ավարայրից Սարդարապատ: Ազգերի պատմությունը պատահականություններ չի ունենում, և ազգերն իրենց հարատևությունը հավաստում են ժառանգելու հաստատակամությամբ: Այսօր էլ մեր սահմաններին պատերազմ է, […]

Պուտինը շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարությանը Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել Է Հայրեիական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ:   Մանրամասները՝ տեսանյութում

Հերոս էր, գերի չէր…

Հովիկ Չարխչյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Նայեք այս լուսանկարի համեստ, խելացի տղային: Սա մեր հերոսն է: Մեր պատիվը: Մեր արժանապատվությունը: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն է, ում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան: Կռվեց մինչև վերջին փամփուշտը, իսկ հետո իրենց պայթեցրեց […]

Մենք ինչ-որ բանից չենք վախենում. Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին հայտնել է, որ  երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ: «Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ […]

Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»: Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական […]

Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Սեյրան Օհանյանը՝ Արցախի ճանաչման մասին

Այսօր  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն: Այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում, […]

Իվետան՝ կարմիր գորգին․ տեղի է ունեցել Եվրատեսիլի բացման արարողությունը /ֆոտո/

Նախօրեին տեղի է ունեցել Եվրատեսիլ 2016-ի պաշտոնական բացման և կարմիր գորգի արարողությունը։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook-ի իր էջում բացման արարողությունից լուսանկարներ է հրապարակել:  

Կուլակաթափությունից` առանջնագիծ /վիդեո/

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարն  անդրադարձավ համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ նշվում է, որ ինքն ու իր եղբորորդին կապված են ՊԵԿ-ի աղմկահարույց  կաշառակերության դեպքերի հետ: Ասաց՝ լրագրողները թող այդ տեղեկությունները փորձեն պարզել տեսանյութը տարածողներից, ապա հավելեց՝ ինքը կաշառակերությունների հետ ոչ մի կապ չունի: Ի դեպ, նախարարն ընդգծեց՝ […]

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության Նախագահը հարգանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի