Սյունիքում մեքենան հրդեհի բռնկմամբ 50 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 8-ին, ժամը 22.24–ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել քաղաքացու վարած «VOLVOXC 90» մակնիշի 34 TM 214 համարանիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան մոտ հրդեհի բռնկմամբ 50 մետր գլորվել է ձորը. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել՝ 22.54-ին: […]