15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանն այս ժամանակահատվածում չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը. Արա Պապյան

Ղարաբաղյան հակամարտության գոտում այժմ իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Դրա պատճառը նաև այն է, որ Ադրբեջանն այս ժամանակահատվածում  չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը, ուստի որոշակիորեն զսպվածություն է ցուցաբերում, – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ժամանակ ասաց դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

«Սիրիական պատերազմում Թուրքիայի ներգրավումը զսպում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում», – նշեց դիվանագետը:

Վերջինս շեշտեց՝ սիրիական պատերազմում ներգրավվելով՝ Թուրքիայի ուշադրությունը  որոշակիորեն շեղվել է Հարավային Կովկասից:

Անդրադառնալով թուրքական զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի տարածք՝ Արա Պապյանը  նկատեց. «Մենք տեսանք, որ Թուրքիային հաջողվեց որոշակի համաձայնության հասնել Ռուսաստանի հետ: Թուրքիան մտադիր է ստեղծել անվտանգության գոտի, որը կներառի Սիրիայի հյուսիսային տարածքը՝ իրականացվում է այն, ինչ տարիներ առաջ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հռչակել էր նեոօսմանականություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ