19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Խաղաղություն և հպարտություն /վիդեո/

Երգ ու պարով, բարեմաղթանքներով և նաև ուրախության արցունքներով մեկնարկեց Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի սեպտեմբերի 1-ը:

Դպրոցի տնօրեն Հայկանուշ Հովհաննիսյանը բարի գալուստ մաղթեց առաջին դասարանցիներին և նշեց, որ այս տարի դասարաններ են ավելացել, ինչը գովելի է:

«Ավարտել է մեկ 9-րդ դասարան և ձևավորվել է 3 առաջին դասարան շուրջ 100 աշակերտներով»,-ընդգծեց տնօրենը:

«Իմ տրամադրությունը ինչպես միշտ շատ բարձր է, քանի որ մենք կոչված ենք այն աշխատանքին, որն է մատաղ սերնդի դաստիարակությունը: Մեր հայրենիքը հայրենասեր մարդկանց կարիք ունի և վաղվա օրը այս օրով է կերտվում: Ես սեպտեմբերի 1- կապակցությամբ շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին: Նրանց խաղաղություն եմ ցանկանում և Աստծո ձեռքը բոլորի գլխին լինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսուցչուհի Անյա Ադամյանը:

«Խաղաղություն եմ մաղթում հերոսական ազգիս և երեխաներին:  Բոլոր ծնողներին համբերություն և հպարտություն»,-ընդգծեց ուսուցչուհի Սվետլաննա Պալոյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ